ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2023թ. առաջին կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2023 թ. հունվարի 11-ին, կավարտվեն՝ 2023թ. հունվարի 29-ին:

* Ստուգարքների հանձնման ժամկետն է 2023թփետրվարի 8-ից մինչև փետրվարի 19-ը` ներառյալ,

* քննությունների հանձնման ժամկետն է 2023թփետրվարի 22-ից մարտի 12-ը` ներառյալ,

* բաց դռների օր՝ 2023թ մարտի 18, 19-ը,

* առաջին լուծարային շրջանի հանձնման ժամկետն է 2023թմարտի 22-ից ապրիլի 9-ը` ներառյալ,

* երկրորդ լուծարային շրջանի հանձնման ժամկետն է 2023թապրիլի 12-ից ապրիլի 23-ը` ներառյալ:

    Ավարտական՝ 5-րդ կուրսերի ուսանողների համար`

ստուգարքների հանձնման ժամկետն է 2023 թ փետրվարի 2-ից 8-ը ներառյալ,

քննությունների հանձնման ժամկետն է 2023 թ փետրվարի 9-ից փետրվարի 19-ը ներառյալ,

բաց դռների օր՝ 2023 թ փետրվարի 22, 23-ը,

լուծարքների հանձնման ժամկետն է 2023 թ փետրվարի 24-ից մարտի 5-ը` ներառյալ,

8-շաբաթյա պրակտիկաները կկազմակերպվեն 2023 թ մարտի 6-ից ապրիլի 28-ը` ներառյալ։

2023 թվականի ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձերի համապատասխան ամսական վճարումները պետք է կատարել մինչև միջանկյալ քննությունների սկսվելը:

Բոլոր այն ուսանողները, ովքեր կունենան ուսման վարձի պարտք, կզրկվեն միջանկյալ քննություններին մասնակցելու իրավունքից:                                                                       

 Հայտնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի բոլոր ուսանողներին.

5 օր դասերից անհարգելի բացակայության դեպքում ուսանողը կստանա նկատողություն,

5-10 օր բացակայության դեպքում` խիստ նկատողություն,

12 օր և ավելի բացակայություններ ունեցող ուսանողները կհեռացվեն համալսարանից:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Բանակ զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր ստանալիս ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ` տարկետում ձևակերպելու նպատակով, հակառակ դեպքում` կհեռացվեն համալսարանից:

 

 ՀՈՒՖ դեկանատ

 

Հրապարակվել է 07.01.2022