ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի 01․02․2022 թվականի N 09Ա հրամանի համաձայն՝ հաստատվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակը։ Ցուցակում ընդգրկված է Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուն, որը հրատարակվում է տարեկան երկու անգամ՝ ներառելով հոդվածներ բնական, հասարակական և հումանիտար գիտությունների գծով։ Շնորհավորում ենք ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդին, շնորհակալություն հայտնում ԲՈԿ-ին և բոլոր հեղինակներին մաղթում հետագա արգասաբեր գործունեություն, գիտահետազոտական աշխատանքի արդյունքների պատշաճ ձևակերպում և ներկայացում հրատարակման՝ նպաստելով կրթության և գիտահետազոտական գործունեության ինտեգրմանը, գիտական մտքի զարգացմանը՝ որպես հասարակության և պետության առաջընթացի գրավական։
