ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԵՎ ԱՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ-ԴԱՍ՝ ԳՊՀ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սաթենիկ Հայթյանի նախաձեռնությամբ կայացավ բաց դաս, որին մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի ուսանողները։ Բաց դասի նպատակն էր կարևորել աշխատանքը և մասնագիտությանը տիրապետելը, ամրապնդել հարգանքն աշխատանքի և տարբեր մասնագիտությունների հանդեպ։

Դասը մեկնարկեց մտագրոհով բոլոր մասնակիցները պատասխանեցին այն հարցին, թե ինչն են կարևորում աշխատանքում։

Այնուհետ հնչած պատասխանները համեմատեցին այլ երկրների երիտասարդների կողմից նույն հարցին տրված պատասխանների հետ։

ԳՊՀ ուսանողները ներկայացրին իրենց ընտրած մասնագիտության առավելությունները։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում և Գերմանիայում պահանջված մասնագիտություններին, հասարակության և պետության համար դրանց կարևորությանն ու  բնորոշ առանձնահատկություններին։

Ուսանողները փաստեցին, որ աշխատանքին և արդի մասնագիտություններին նվիրված բաց դասն ուսանելի էր ու հետաքրքիր։

Հրապարակվել է 28.03.2022