‹‹ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ›› ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով ‹‹Հիմնադրամների մասին›› ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետը, 27-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը  և ղեկավարվելով ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի (ԳՊՀ) կանոնադրության 40-րդ կետի 2-րդ ենթակետով և  56-րդ կետով, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 2.4-րդ կետի 2-րդ ենթակետով, Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության կանոնակարգի 2․1-րդ կետով՝  «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է հիմնադրամի կառավարիչ ռեկտորի (այսուհետ՝ ռեկտոր) թափուր պաշտոնի համար բաց մրցույթ:

ԳՊՀ ռեկտոր կարող է ընտրվել Հայաստանի  Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

բ)դիմում՝ ինքնաառաջադրման դեպքում, իսկ ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

գ) լուսանկար,

դ) ակադեմիական և գիտական գործունեության առնվազն 5 տարվա ստաժը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք աշխատանքի վայրից կամ քաղվածք աշխատանքային գրքույկից),

ե) ինքնակենսագրություն,

զ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,

է) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

ը) տեղեկանք մշտական բնակության վայրից,

թ) հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ,

ժ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն գործում է),

ժա) հավակնորդի գործունեության ծրագիրը՝ «ԳՊՀ զարգացման հայեցակարգը», փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Վերոնշյալ պարբերության «ե», «թ» և «ժա» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել նաև էլեկտրոնային կրիչով՝ «Microsoft Office Word» ծրագրին համապատասխանող ձևաչափով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել Գավառի պետական համալսարան (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, 1201, Հ․ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, սենյակ 221),  2022 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 27-ը (բացի հանգստյան օրերից)՝ ժամը 9:00-ից մինչև 16:00-ն:

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը (համարակալված և յուրաքանչյուր էջի դարձերեսին ստորագրված) հանձնվում է խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ ուղարկվում փոստով:

Մրցույթը տեղի կունենա  2022 թվականի մայիսի 4-ին, ժամը 12:00-ին, Գավառի պետական համալսարանում՝ գիտական խորհրդի նիստերի դահլիճում  (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, 1201, Հ․ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք)։

Լրացուցիչ տեղեկությունների հա­մար դիմել ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հասմիկ Մարգարյանին (հեռախոս՝ +374-060-46-12-47, էլեկտրոնային  փոստի հասցեներ՝ h.margaryan@gsu.am, infogsu@mail.ru):

 

«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հրապարակվել է 28.03.2022