‹‹Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարեց առցանց նիստ։ Նիստը վարեց հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը։ Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամից 17-ը։ Օրակարգի համաձայն քննարկվեց ‹‹Գավառի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար բաց մրցույթ հայտարարելու մասին հարցը։
Հոգաբարձուների խորհուրդը որոշեց՝ հաստատել ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթի պայմանները և սահմանված կարգով տարածել հայտարարություն մրցույթի մասին: