ԿԱՅԱՑԱՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Երևանում գործող Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի՝ «Մոսկվայի տան» կողմից անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ նվիրված լեզվաբանության արդի հայեցակարգերին, ռուսաց լեզվի դասավանդման խնդիրներին, ուսուցման բովանդակային,մեթոդական, տեխնիկական ապահովման, սովորողների անհատականության հաշվառման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման հիմնահարցերին։

Բացման խոսքով հանդես եկան Ա. Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան և Երևանի «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Դասընթացը վարեցին Ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտի առաջատար դասախոսներ, մասնակցեցին Հայաստանի բուհերի ավելի քան քառասուն դասախոսներ, այդ թվում՝ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս  Աննա  Մելքոնյանը։

Վերապատրաստումը նպաստեց տարբեր բուհերի ռուսաց լեզվի դասախոսների հաջողված փորձի փոխանակմանը, նոր գիտելիքների և մեթոդական հմտությունների ձեռքբերմանը՝ ի նպաստ ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացման։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։

Հրապարակվել է 06.03.2022