Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն հնարավորություն ունեն 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով, ուսանելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջ՝ https://erasmusplus.am/credit-mobility/ ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց https://uvamobplus.uva.es/publico/inicio :
Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022թ. ապրիլի 22-ն է։ Հարգելի՛ ուսանողներ, օգտվեք միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի ընձեռած հնարավորությունից։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։