Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Linnaeus-Palme» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Շվեդիայի Լիննեուս համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժնի բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներն ունեն հնարավորություն՝ 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու, իսկ դասախոսներին՝ դասավանդելու Շվեդիայի Լիննեուս համալսարանում:
Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2022 թ. մարտի 30-ը։
Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, երաշխավորագիր, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։