Ս․ թ․ փետրվարի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի կողմից համատեղ կազմակերպված, Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային առցանց համաժողովը, որի մասնակիցների թվում էին գիտնականներ ու մանկավարժներ աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներից։
Տեղեկացնում ենք, որ համաժողովը կշարունակվի ս․ թ․մարտի 16-ին, ժամը՝ 18։00-ին։ Ծրագրի համաձայն՝ մասնագիտական թեմաներով զեկուցումներ կներկայացնեն ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող Անի Ֆիշենկճյանը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից Լալա Գրքիկյանը, Շուշիի համալսարանից Լիանա Սանթրյանը, Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ստելլա Շահինյանը, Զառա Պետրոսյանը, հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Հովհաննիսյանը, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի տարրական մանկավարություն և մեթոդիկա բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Զարուհի Հունանյանը:
Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել համաժողովի երկրորդ մասի աշխատանքներին՝ միանալով հետևյալ հղումով․
https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success