ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑԻ՝   ՆՎԻՐՎԱԾ  ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ  ԵՎ  ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ  /DEEP LEARNING/

Տվյալների և տվյալահեն լուծումների օգտագործումն այսօր նոր հնարավորություններ է ընձեռել՝ զարգացնելու տնտեսության բոլոր ոլորտները, թույլ տալով բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և արդյունավետությունը: Արտադրության և այլ բնագավառներում նորարարական լուծումների ներդրման նախապայման է տեսական և գործնական խոր գիտելիքներով զինված մասնագետների առկայությունը։

Ուսանողներին աշխատանքային գործունեությանը նախապատրաստելու, երիտասարդ մասնագետներին նորարարական մեթոդներով վերապատրաստելու  նպատակով Գավառի պետական համալսարանում իրականացվում է լրացուցիչ կրթական ծրագիր՝ նվիրված տվյալագիտությանը և խորացված ուսուցմանը /Deep Learning/։

Դասընթացն անցկացվելու է հայերեն լեզվով, անվճար հիմունքներով:
Ծրագիրը ներառում է  դասախոսությունների շարք, որը նախատեսված է զարգացնելու մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, թույլ տալով ոչ ֆորմալ ուսուցման հավելյալ հնարավորություններ ստեղծել  ֆակուլտետի ուսանողների, շրջանավարտների, ուսուցիչների և թեմայով հետաքրքրված մասնագետների համար, մասնակիցներին առաջարկել մասնագիտական զարգացման համար կարևոր արտալսարանային աշխատանքներ, ծանոթացնելով կիրառական մաթեմատիկային վերաբերող թեմաների գործնական հեռանկարներին, ինչպես նաև փորձարկելով վերապատրաստման դասընթաց-սեմինարը՝ որպես համագործակցության և գիտելիքների փոխանցման մոդել պրակտիկ աշխատողների և ուսանողների միջև:

Դասընթացավարները խորը գիտելիքներ և հարուստ փորձ ունեցող մասնագետներ են, որոնց  կենսագրությունը սիրով ներկայացնում ենք և շնորհակալություն հայտնում ԳՊՀ ուսանողների և թեմայով հետաքրքրված անձանց հետ աշխատելու պատրաստակամության համար։

 

Խորացված ուսուցում /Deep Learning/ և տվյալագիտություն
Վերապատրաստողի /դասընթացավարի/

տվյալները

 

Անցկացման օրը, ժամը, վիրտուալ լսարանի  հղումը, մուտքային տվյալները

 

Ժամաքանակը

/6 ակադեմիական ժամ/

 

Համակարգող՝ Ավետիսյան Վարազդատ /Գավառի պետական համալսարանի  Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ/

 

Դասընթացավարներ՝

1. Կոզմանյան Արփինե /Capgemini Engineering, տվյալագետ, Իտալիա/

2. Բաբայան Թամարա  /Բենթլիի համալսարան, պրոֆեսոր, ԱՄՆ/

3. Մովսիսյան Չինար /Manot, գործադիր տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի դասախոս/

01.04.2022թ.

ժամը՝ 19:00

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

                                                              Pass: 1234

2
08.04.2022թ.

ժամը՝ 19:00

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

                                                              Pass: 1234

2
09.04.2022թ.

ժամը՝ 19:00

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

                                                                     Pass: 1234

2

 

 Արփինե Կոզմանյան

Արփինե Կոզմանյանը ավագ տվյալագետ է Քափջեմինի էնջինիիրինգ խորհրդատվական ընկերության վերլուծական գերազանցության կենտրոնում (Capgemini Engineering world-class center of analytics)։ Զբաղվում է վերլուծական և մեքենայական ուսուցման ալգորիթմների մշակմամբ արդյունաբերության մի շարք ոլորտներում, ինչպիսին են՝ Էներգետիկ, մեքենաշինական, տելեկոմունիկացիաների և մարքեթինգի ոլորտները։ Ունի նախագծերի մշակման լայն փորձառություն ինչպես տեխնիկական գործարկման, այնպես էլ բիզնես տեսանկյունից դրանց սահմանման և գնահատման առումով։

Ունի դոկտորի կոչում աստղաֆիզիկայի ոլորտում Հռոմի Թոր Վերգատա (University of Rome “Tor Vergata”) համալսարանից։ Մինչ այդ ուսանել է Օքսֆորդի և Իննսբրուկի համալսարաններում` ստանալով մագիստրոսական կոչում համապատասխանաբար ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում։

Թամարա Բաբայան

Թամարա Բաբայանը ԱՄՆ-ի Բենթլեյ համալսարանի (Bentley University) Համակարգչային Տեղեկատվական Համակարգերի պրոֆեսոր է: Լինելով ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի շրջանավարտ՝  նա ստացել է Թաֆթս համալսարանում (Tufts University) համակարգչային գիտությունների դոկտորի կոչում և հետդոկտորական հետազոտական աշխատանք վարել Հարվարդի համալսարանում: Նա ունի բիզնես բուհերում համակարգչային գիտության ոլորտում հետազոտական և դասավանդման աշխատանքի ավելի քան քսան տարվա փորձ։ Թամարայի հետազոտական  աշխատանքը ներառում է Խելացի և Համագործակցային Ծրագրերի, ինչպես նաև Մարդ-Համակարգիչ փոխազդեցությունների թեմաները: Նրա աշխատանքը հրապարակվել է տեղեկատվական համակարգերի և արհեստական ​​բանականության ոլորտների առաջատար գիտաժողովներում և ամսագրերում: Դոկտոր Բաբայանը «Առաջ Միասին» նախաձեռնության համահիմնադիրն է, որի առաջին համահայկական համագործակցության ֆորումը տեղի է ունեցել Երևանում՝ 2021 թվականի օգոստոսին:

Չինար Մովսիսյան

Չինար Մովսիսյանը սովորել է ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի բակալավրիատում, այնուհետև, ավարտելով այն գերազանցության դիպլոմով, տեղափոխվել է նույն բաժնի մագիստրատուրա։ Մագիստրատուրայի երկրորդ կուրսում համալսարանական միջազգային համագործակցությամբ ընդունվել է Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանի «Համակարգչային գիտություններ և պաշտպանություն» մագիստրատուրայի ծրագիրը՝ որպես երկու աստիճանի ուսանող։ Այժմ սովորում է Հայ-սլավոնական համալսարանի ասպիրանտուրայում, որպես Արհեստական բանականության հետազոտող Մոսկվայի Իվանիկովի անվան լաբորատորիայում։ Ուսումնառության տարիներին մշտապես արժանացել է լոկալ, ինչպես նաև միջազգային մի շարք մրցույթների անվանական կրթաթոշակների և մեդալների։

Ուսմանը զուգահեռ նա աշխատել է լոկալ և միջազգային մի շարք կազմակերպություններում և՛ որպես ծրագրավորող, և՛ որպես թիմի ղեկավար՝ Արհեստական բանականության հետազոտող, Մեքենայական ուսուցման ինժեներ, Պաշտպանության հետազոտող և այլն։ Ս. թ. հունվարին հիմնել է սեփական ՏՏ կազմակերպություն, որը զբաղվում է դրոնից ստացված տվյալների նախամշակման ավտոմատացմամբ և ճշգրտության բարձրացմամբ։ Դասախոսում է Հայ-ռուսական համալսարանում։

 

 

 

Հրապարակվել է 31.03.2022