ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԽԵԼԱՑԻ ԻՐԵՐԻՆ» ԵՎ «ԻՐԵՐԻ ՀԱՄԱՑԱՆՑԻՆ»

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի ակադեմիական խորհրդատու Հերմինե Սաֆարյանի նախաձեռնությամբ կայացավ միջոցառում, որին մասնակցում էին բնագիական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի ուսանողները։

Միջոցառման նպատակն էր կարևորել նորագույն տեխնոլոգիանների դերը մարդու կյանքում։

ԳՊՀ ուսանողները ներկայացրին իրենց ընտրած մասնագիտության առավելություններն ու հնարավորությունները։ Մասնավորապես խոսեցին «Իրերի համացանցի» /IOT/ մասին։ Ուսանողները նշեցին, որ իրերի համացանցը ֆիզիկական սարքերի, տրանսպորտային միջոցների, կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և այլ իրերի ցանց է, որոնք կապված են ծրագրային ապահովումների, սենսորների հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ օբյեկտներին կապվել միմյանց հետ և փոխանակել տվյալներ։

Մասնակիցները փաստեցին, որ արդի պայմաններում հնարավոր չէ պատկերացնել կյանքը առանց տեղեկատվական տեխնոլոգիաների։

Ներկայացրին հետաքրքիր փաստեր ‹‹խելացի իրերի›› ու ‹‹խելացի քաղաքների›› մասին։ Միջոցառումն ամփոփեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, փոխդեկան՝ Սիրանուշ Խանդանյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը։

Հրապարակվել է 31.03.2022