2021 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում Գավառի պետական համալսարանից հաղթող են ճանաչվել երեք գերազանցիկ ուսանողներ՝ զբաղեցնելով երկու առաջին տեղ և 2-րդ տեղ։
Ս․ թ․ մարտի 24-ին ԳՊՀ գիտական խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը պատվոգրեր հանձնեց բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Դեղոյանին՝ բակալավրի կրթական ծրագրով 1-ին տեղ զբացեղնելու համար, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Վահե Գոզեյանին՝ մագիստրոսի կրթական ծրագրով 2-րդ տեղ զբացեղնելու համար։
Պատվոգրի արժանացավ նաև բնագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մաստոյանը՝ մագիստրոսի կրթական ծրագրով 1-ին տեղ զբացեղնելու համար։
Կրկին շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանողներին և մաղթում հաջողություններ բոլոր ոլորտներում։