ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում կայացավ «Մարդու անկման մոտիվը եվրոպական գրականության մեջ» թեմայով բաց դաս, որին մասնակցում էին բակալավրիատի անգլերեն լեզվի և գրականության, հայոց լեզվի և գրականության բաժինների ուսանողներ։
Բաց դասին ներկա էին արտասահմանյան գրականության դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի ուսումնական խորհրդատու Նարինե Նալբանդյանը, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ։
Դասի սկզբում մարդու անկման մոտիվները ներկայացրեց պրոֆեսոր Առաքելյանը՝ նշելով, որ դրանք հանդիպում են դեռևս անտիկ շրջանից՝ հասնելով մինչև 20-րդ դարի գրողների ստեղծագործություններ։
Ուսանողները շնորհանդեսների միջոցով ներկայացրին զեկուցումներ տարբեր դարաշրջաններում անկման մոտիվներով գրված ստեղծագործությունների վերաբերյալ:
Դասն ընթացավ հետաքրքիր քննարկումներով։
Ամփոփելով թեման՝ պարոն Առաքելյանը նշեց, որ ներկայացված լավագույն զեկուցումները, անհրաժեշտ փոփոխությունների ենթարկվելով, կարող են վերածվել զեկուցումների և ներկայացվել կայանալիք ԳՊՀ ուսանողական գիտաժողովին: