ԳԱՆՁԱԿԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈԻՄ

Ս․ թ․ ապրիլի 16-ին ԳՊՀ բնագիտության  լաբորատորիան հյուրընկալեց Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-11-րդ դասարանների աշակերտներին՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Լիանա Գաբրիելյանի ուղեկցությամբ։

Բնագիտության լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ աշակերտները կատարեցին լաբորատոր տարբեր փորձեր քիմիա և կենսաբանություն առարկաներից։

Աշակերտները կատարեցին յոդով օսլայի հայտնաբերման փորձը, սպիտակուցներին առնչվող քսանտոպրոտեինային ռեակցիան, դիտեցին սպիտակուցների բնափոխումը ջերմային և քիմիական գործոնների ազդեցությամբ։

Նրանք դիտեցին նաև նատրիումի և ջրի փոխազդեցության փորձը՝ միջավայրի pH-ը որոշելով ֆենոֆտալեինի և ունիվերսիալ ինդիկատորի միջոցով։

Աշակերտները ջրածնի պերօքսիդից ստացան նաև թթվածին՝ որպես կատալիզատոր օգտագործելով մանգանի քառավալենտ օքսիդը։

Նրանք հետաքրքրությամբ մասնակցեցին մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։

Այնուհետև հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի հետ, ով ներկայացրեց 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության բակալավրիատի կրթական ծրագրի մասնագիտությունները, ընդունելության քննությունները՝ կարևորելով բարձրագույն կրթության դերը մրցունակ մասնագետների ձևավորման գործընթացում։

 

Հրապարակվել է 17.04.2022