Գավառի պետական համալսարանի իրականացրած մասնագիտական վերապատրաստման ծրագրերի շրջանակներում կմեկնարկի գրականության և բանահյուսության արդի հիմնահարցերին նվիրված առցանց, անվճար դասընթաց։ Հրավիրում ենք բանասիրական ֆակուլտետի դասախոսներին, ուսանողներին, գրականության ուսուցիչներին, բանասիրությամբ և բանահյուսությամբ հետաքրքրվող անձանց՝ մասնակցելու դասընթացին։ Ծրագրի համակարգողներն են ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը։
Կից ներկայացնում ենք դասընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ |
|||||
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ |
|||||
Հ/հ |
Թեմա |
Ժամաքանակը
/10 ակադեմիական ժամ/ |
Անցկացման օրը, ժամը, վիրտուալ լսարանի հղումը, մուտքային տվյալները
|
Կատարողները | Վերջնարդյունքները |
1. | Գրականության և բանահյուսության ուսումնասիրության արդի հիմնախնդիրները:
Դասախոսությունը կկրի ակնարկային բնույթ, որի ընթացքում կներկայացվեն գրականագիտության և բանագիտության ոլորտներում կատարվող ուսումնասիրությունները, դրանց բնույթն ու ուղղվածությունը, անդրադարձ կկատարվի այն նոր իրողություններին, որոնք առկա են արդի հայ գրականության մեջ: |
2
|
08.04.2022թ.
ժամը՝ 16:00-17:10, https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234 |
Վաչագան Գրիգորյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լուսինե Ղռեջյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Դասընթացը նախատեսված է դասախոսական կազմի, ուսուցիչների, ուսանողների, բարձր դասարանների աշակերտների և ընդհանրապես գրականության ու բանահյուսության հարցերով հետաքրքրվողների համար, ովքեր ցանկանում են տեղեկություններ ստանալ ինչպես ընդհանրապես գրապատմական զարգացման, այնպես էլ առանձին իրողությունների մասին: Դասընթացի ավարտին մասնակիցները կիմանան հայ և արտասահմանյան գրականության, հայ ժողովրդական բանահյուսության առանձնահատկությունների, արդի հիմնախնդիրների, գրական ուղղությունների, ժամանակակից ուսումնասիրությունների մասին: Կկարողանան ներկայացնել և գնահատել գրապատմական զարգացման յուրահատկությունները, տարբերել գրական ուղղությունները, հասկանալ գրական և բանահյուսական կերպարաստեղծման տարբերությունները, վերլուծել գրողի ստեղծագործություններ: Կտիրապետեն դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների: |
2. | Հայ ժողովրդական բանահյուսությունը բանագիտական մտքի գնահատմամբ:
Կներկայացվի հայ ժողովրդական բանահյուսության ուսումնասիրության պատմությունը, կվերլուծվեն և կգնահատվեն հայ բանագետների կատարած աշխատանքները, որոնց մասին դասագրքերում հատվածական տեղեկություններ են տրվում: Կնշվեն հայ բանագիտության զարգացման փուլերը, արդի շրջանում տարվող բանահավաքչական աշխատանքները և դրանց ուսումնասիրությունները: |
2 |
14.04.2022թ., ժամը՝ 16:00-17:10, https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234 |
Լուսինե Ղռեջյան,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
|
3. | Ժողովրդական կերպարաստեղծման
առանձնահատկությունները «Սասնա ծռեր» էպոսում (ըստ Ծովինարի և Քառսուն Ճուղ Ծամի կերպարների):
Գիտելիքներ կտրվեն հայ ժողովրդական էպոսի առասպելական կերպարների մասին, Ծովինարի և Քառսուն Ճուղ Ծամի կերպարների միջոցով կներկայացվեն ժողովրդական կերպարաստեղծման առանձնահատկությունները: |
2
|
17.04.2022թ.,
ժամը՝ 16:00-17:10, https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234
|
Նաիրա Իսկանդարյան,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
|
4. | Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը և իրականության ռացիոնալիստական իմաստավորման Ճգնաժամը:
Հր. Մաթևոսյանի ստեղծագործությունը նվաճում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության համապատկերում: Նրա գրականությունը իրականության գեղարվեստական իմաստավորման նոր ուղիներ է բացում: Դասախոսության ընթացքում կներկայացվի գրողի ստեղծագործության դերը գրականության զարգացման գործընթացում: |
2 | 22.04.2022 թ.,
ժամը՝ 16:00-17:10, https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234
|
Վաչագան Գրիգորյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
|
5. | Գրական ուղղությունները եվրոպական գրականության մեջ:
Կներկայացվեն այն գրական ուղղությունները, որոնք ի հայտ են եկել եվրոպական գրականության մեջ և տարածվել այլ երկրների գրականություններում: Ցույց կտրվեն դրանց արտահայտման առանձնահատկությունները և հնարավորությունները, կվերլուծվեն համապատասխան գրական երկեր: |
2 | 29.04.2022 թ.,
ժամը՝ 16:00-17:10, https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234
|
Ա․ Առաքելյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
ԳՊՀ ռեկտորատ