Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանում իրականացվող մասնագիտական վերապատրաստման ծրագրերի շրջանակում ս․ թ․ մայիսի 2-ին և 3-ին կկայանա նախագծային աշխատանքի առանձնահատկություններին և Րիվինի մեթոդիկային նվիրված առցանց, անվճար դասընթաց։
Հրավիրում ենք դասախոսներին, ուսուցիչներին և թեմայով հետաքրքված այլ անձանց՝ մասնակցելու դասընթացին։
Դասընթացը կվարեն ԳՊՀ դասախոս, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ աշխատակից Սաթենիկ Հայթյանը և ԿԶՆԱԿ գնահատման բաժնի մասնագետ Վարսենիկ Հովսեփյանը։
Կից ներկայացնում ենք դասընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ 02․05․2022թ․-03․05․2022թ․ |
||||
Հ/հ |
Թեմա |
Անցկացման օրը, ժամը, վիրտուալ լսարանի հղումը,
|
Կատարողները | Վերջնարդյունքները |
1․ | Նախագիծ․ նախագծի իրականացման քայլերը։
Նպատակը՝ Ներկայացնել նախագծային աշխատանքների իրականացման քայլերը, տեսակները, ներկայացման ձևերն ու գնահատման չափանիշները։ |
02. 05. 2022թ.
ժամը՝ 16:30-18:00 https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234
|
Սաթենիկ Հայթյան | Դասընթացը նախատեսված է ուսուցիչների, դասախոսների, ուսանողների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել նախագծային գործունեության փուլերը, նախագծային աշխատանքների տեսակները, դրանց գնահատման չափանիշները: |
2․ | Րիվինի մեթոդիկան և Րիվինի հակադարձ մեթոդիկան։ Նպատակը՝
· մասնակիցներին ծանոթացնել Րիվինի և Րիվինի հակադարձ մեթոդիկաներին · ցույց տալ, թե փոփոխական կազմով զույգային աշխատանքների կիրառման շնորհիվ ինչպես կարող են զարգանալ սովորողների հաղորդակցական հմտությունները, տեքստերի ստեղծման, ընկալման, խորքային վերլուծություն կատարելու, թեմաների փոխհաղորդման կարողությունները։ |
03. 05. 2022թ.
ժամը՝ 16:30-18:00 https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234
|
Վարսենիկ Հովսեփյան | Դասընթացը նախատեսված է ուսուցիչների և դասախոսների համար, ովքեր ցանկանում են տեղայնացնել և կիրառել մեթոդիկաներն իրենց տեսական և գործնական դասերի ընթացքում։
|