ԵՐԱՆՈՍԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԳՊՀ-ՈՒՄ

Ս․ թ․ ապրիլի 8-ին ԳՊՀ բնագիտության լաբորատորիան հյուրընկալեց Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-ից 11-րդ դասարանների աշակերտներին՝ քիմիայի ուսուցիչ Ռոբերտ Ղանդիլյանի ուղեկցությամբ։

Աշակերտները ԳՊՀ լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի և դպրոցի քիմիայի ուսուցիչ Ռոբերտ Ղանդիլյանի օգնությամբ կատարեցին լաբորատոր փորձեր՝ «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Ոսկե անձրև», «Քիմիական պատռվածք», «Ծուխ առանց կրակի» և այլն։ Նրանք դիտեցին մետաղական նատրիումի և ջրի փոխազդեցության ռեակցիան, չափեցին ջրածնական ցուցիչը (pH)՝ ռեակցիայից առաջ և հետո, որոշեցին կարտոֆիլում կատալազա ֆերմենտի ակտիվությունը և նիտրատների պարունակությունը տարբեր մրգերում և բանջարեղենում։

Աշակերտները հետաքրքրությամբ մասնակցեցին մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։

Հյուրերը հանդիպեցին նաև բուհի ռեկտորատի անդամների հետ:

Համալսարանական օրվա ավարտին աշակերտները եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում:

Հրապարակվել է 09.04.2022