ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Ս․ թ․ ապրիլի 8-ին ԳՊՀ բնագիտական ֆակուլտետում տեղի ունեցավ «Աշխարհը տուրիստի աչքերով» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ։

Մրցույթը կազմակերպվել էր կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի ակադեմիական խորհրդատու Մարինե Հովհաննիսյանի և սերվիս բաժնի երկրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ։

Խաղ-մրցույթը բաղկացած էր չորս փուլից։ Մասնակցում էին բնագիտական և տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողական թիմերը։

Հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ-մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց բնագիտական ֆակուլտետը ներկայացնող թիմը։

Մրցույթն ամփոփեցին ԳՊՀ ռեկտորատի անդամները, ովքեր շեշտեցին, որ առաջընթացի և զարգացման հիմնական գրավականը գիտելիքն է։

Հրապարակվել է 09.04.2022