Սիրով տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի կազմակերպած անվճար վերապատրաստման դասընթացները շարունակվում են։
Ս․ թ․ ապրլի 6-ին, ժամը՝ 14։30-ին կմեկնարկի ուսուցման և դաստիարակության հոգեբանական հիմքերին նվիրված առցանց վերապատրաստման շարքի հաջորդ փուլը՝ նվիրված մասնագիտական կողմնորոշման դասերի պլանավորման խնդիրներին։
Անդրադարձ կկատարվի դասապլան կազմելու, մասնագիտական իրազեկման և կողմնորոշման նպատակներն իրականացնելու հարցերին։
Սիրով հրավիրում ենք ուսանողներին, դպրոցների ուսուցիչներին, ուսուցիչների օգնականներին և թեմայով հետաքրքված անձանց մասնակցելու դասընթացին։
Հավելենք, որ նախորդ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հուզական ինտելեկտ թեմային, որի ժամանակ քննարկվել են հետևյալ հարցերը՝ հույզ և ինտելեկտ, ինչպես հասկանալ սեփական հույզերը, արտահայտվե՞լ, թե՞ զսպել սեփական հույզերը և ինչպե՞ս օգնել դիմացինին՝ հասկանալու իր և ուրիշի հույզերը։
Դասընթացին կարող եք միանալ հետևյալ հղումով․
https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success