Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է ուսանողական հանրապետական առցանց գիտաժողով։
Գիտաժողովը տեղի կունենա 2022թ. ապրիլի 30-ին, ժամը` 12:00-ին:
Հրավիրում ենք մասնակցելու ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների ՀՀ բուհերից և գիտահետազոտական ինստիտուտներից:
Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների.
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
- Քիմիական գիտություններ
- Կենսաբանական գիտություններ
- Տեխնիկական գիտություններ
- Էկոլոգիական գիտություններ
- Գյուղատնտեսական գիտություններ
- Պատմական գիտություններ
- Տնտեսական գիտություններ
- Փիլիսոփայական գիտություններ
- Բանասիրական գիտություններ
- Իրավաբանական գիտություններ
- Մանկավարժական գիտություններ
- Հոգեբանական գիտություններ
- Սոցիոլոգիական և քաղաքական գիտություններ
- Աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․ թ․ ապրիլի 20—ը լրացնել մասնակցության հայտը`
Հայտը լրացնելիս պարտադիր է նաև հոդվածի ամփոփագրի կցումը (հայերեն, ռուսերեն և անգլերեն):
Հոդվածի ամբողջական տարբերակը, ինչպես նաև համապատասխան ամբիոնի կամ գիտական ղեկավարի երաշխավորությունն անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության էլեկտրոնային փոստին (հասցեն` sssgsu@mail.ru կամ info@gsu.am)՝ նշելով հեղինակի (համահեղինակների) անուն, ազգանունը, կրթական հաստատության կամ գիտահետազոտական ինստիտուտի ամբողջական անվանումը:
Տպագրության երաշխավորված զեկուցումները տեղ կգտնեն Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերւթյան «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Գիտական հոդվածների տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://gsu.am/wp-content/uploads/2022/03/conf03.pdf
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Զեկուցումների առավելագույն տևողությունը 10 րոպե է:
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ՝ Արփի Միրիբյան
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլեկտրոնային փոստի հասցեներ՝ sssgsu@mail.ru, info@gsu.am
Հեռախոսներ՝ 099-023-655, 060-46-12-99
Շնորհակալություն համագործակցության համար։