Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, վարչական և ակադեմիական անձնակազմի հարգելի անդամներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհո համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն հնարավորություն ունեն 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու Մինհոյի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ՝ Application Guide ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց Application Form Peers — In (uminho.pt) :
Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022թ. մայիսի 13-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։