ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է տեղեկատվություն առ այն, որ Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակներում առաջարկվում են կրթաթոշակներ և դրամաշնորհներ օտարերկրյա ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների և գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողների համար։

Նշյալ ակադեմիական տարվա 1-ին կիսամյակի մասով հայտերի ընդունելության վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 30-ը, իսկ 2-րդ կիսամյակի մասով՝ հոկտեմբերի 31-ը։ Դիմորդները տեխնիկական հարցերը կարող են հասցեագրել nsp-foreign@saia.sk էլ. փոստի հասցեին։

Ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ պաշտոնական կայքէջում՝ https://www.scholarships.sk/en/։

Հրապարակվել է 08.04.2022