Գավառի պետական համալսարանում ընթանում է գրականության և բանահյուսության արդի հիմնահարցերին նվիրված վերապատրաստման առցանց դասընթացը։
Դասընթացի ծրագրի համաձայն՝ «Հայ ժողովրդական բանահյուսությունը բանագիտական մտքի գնահատմամբ» թեման ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղռեջյանը: Նա անդրադարձավ գրականագիտության և բանագիտության ոլորտներում կատարվող ուսումնասիրություններին, դրանց ուղղվածությանն ու արդյունքներին:
«Ժողովրդական կերպարաստեղծման առանձնահատկությունները «Սասնա ծռեր» էպոսում (ըստ Ծովինարի և Քառսուն Ճուղ Ծամի կերպարների)» թեման ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Իսկանդարյանը, ով խոսեց ժողովրդական կերպարաստեղծման առանձնահատկությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով Ծովինարի և Քառսուն Ճուղ Ծամի կերպարներին:
Առցանց եղանակով դասընթացին միացել էին Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ։
Ընթացքում հնչեցին հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում։
Բոլոր ցանկացողները կարող են առցանց միանալ հաջորդ դասին, որը կվարի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը, «Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը և իրականության ռացիոնալիստական իմաստավորման ճգնաժամը» թեմայով, 22.04.2022 թ.-ին, ժամը՝ 16:00-ին, հետևյալ հղումով՝
https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09
Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը և իրականության ռացիոնալիստական իմաստավորման Ճգնաժամը:
Հր. Մաթևոսյանի ստեղծագործությունը նվաճում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության համապատկերում: Նրա գրականությունը իրականության գեղարվեստական իմաստավորման նոր ուղիներ է բացում: Դասախոսության ընթացքում կներկայացվի գրողի ստեղծագործության դերը գրականության զարգացման գործընթացում: |
2 | 22.04.2022 թ.,
ժամը՝ 16:00-17:10, https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234
|
Վաչագան Գրիգորյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
|
5. | Գրական ուղղությունները եվրոպական գրականության մեջ:
Կներկայացվեն այն գրական ուղղությունները, որոնք ի հայտ են եկել եվրոպական գրականության մեջ և տարածվել այլ երկրների գրականություններում: Ցույց կտրվեն դրանց արտահայտման առանձնահատկությունները և հնարավորությունները, կվերլուծվեն համապատասխան գրական երկեր: |
2 | 29.04.2022 թ.,
ժամը՝ 16:00-17:10, https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09 ID 389 770 2958 Pass: 1234
|
Ա․ Առաքելյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |