ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, ս․ թ․ ապրիլի 7-ին, ժամը՝ 13։00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու 2021 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում Գավառի պետական համալսարանից հաղթող ճանաչված լավագույն ուսանողների հետ հանդիպմանը և ծանոթանալու նրանց հաջողության պատմություններին։

Հանդիպումը տեղի կունենա ԳՊՀ կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։

Տեղեկացնում ենք, որ մրցույթում հաղթող են ճանաչվել ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Դեղոյանը՝ բակալավրի կրթական ծրագրով 1-ին տեղ,

հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Վահե Գոզեյանը՝ մագիստրոսի կրթական ծրագրով 2-րդ տեղ,

բնագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մաստոյանը՝ մագիստրոսի կրթական ծրագրով 1-ին տեղ։

Սիրով հրավիրում ենք հետաքրքիր և ուսուցողական հանդիպմանը։

Հրապարակվել է 01.04.2022