Հրավիրում ենք ԳՊՀ և այլ բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 25-րդ գիտաժողովին, որը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 2-ին /մեկնարկը՝ ժամը 11.00-ին/, առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 20-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով. http://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ info@gsu.am, infogsu@mail.ru. էլեկտրոնային փոստի հասցեներին։
Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում։
Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի գիտական պարբերականը ՀՀ ԲՈԿ—ի նախագահի 2022թ. փետրվարի 1-ի թիվ 09Ա հրամանով ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:
Ստորև ներկայացնում ենք զեկուցումներին (հոդվածներին) ներկայացվող տեխնիկական պահանջները.
Պահանջներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվում: Այն հեղինակները, ովքեր չեն հանդիսանում Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ, զեկուցման տպագրման և ԳՊՀ ‹‹Գիտական հոդվածների ժողովածու››-ի տպագիր օրինակ ստանալու համար վճարում են յուրաքանչյուր էջի հաշվարկով` 1.800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, փոխանցումը կատարելով ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800հաշվեհամարին։ Փոխանցումը հարկավոր է կատարել միայն ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդի կողմից հոդվածի ընդունումը հաստատելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
(0-60) 46-02-01, (0-60) 46-04-03, (0-60) 46-12-43։
Մասնակցության հայտի ձևաչափ /պարտադիր է լրացման համար/
Անուն, հայրանուն,ազգանուն |
|
Գիտական աստիճան |
|
Գիտական կոչում |
|
Աշխատանքի վայրը |
|
Պաշտոնը |
|
Հոդվածի վերնագիրը |
|
Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
|
Հեռախոսահամարը |
|
ԳՊՀ գիտաժողովի կազմկոմիտե