ՄԱՅՐ՝  ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ

‹‹Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝

Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,

Արև աչքերի լույսն է նա թափել՝

Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,

Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,

Ախ, մայր երգելուց  ինչպե՞ս կշտանամ,

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս․․․››

Հովհաննես Շիրազ

 ‹‹Մայր›› հասկացությունը տիեզերական կատեգորիա է․․․Մայրերն իրենց խոնարհության, համեստության, համբերության, տոկունության, անսահման սիրո ու նվիրումի շնորհիվ  համեմատվել են Աստվածամոր հետ, որովհետև մոր սիրուց ավելի անշահախնդիր սեր չկա աշխարհում:

Եվ պատահական չէ, որ մեզ համար թանկ սրբությունները կոչվել են՝ Մայր հայրենիք, Մայր եկեղեցի, Մայրենի լեզու:

Պատահական չէ նաև, որ գարնանն է նշվում մայրության տոնը, քանզի մոր սերը գարնան պես ջերմ է ու հորդաբուխ:

Ս.  թ. մարտի 31-ին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված գեղարվեստական ցերեկույթ` «Մայր, սրբություն ամենասուրբ» խորագրով։

Ցերեկույթին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ԳՊՀ ուսանողներ։

Ուսանողները տոնի կապակցությամբ շնորհավորական խոսքեր հղեցին և անդրադարձան կնոջ էության բացահայտմանը, ներկայացրին, թե տարբեր երկրներում ինչպես է նշվում մայրության օրը։

Հնչեցին մայրական սիրուն նվիրված բանաստեղծություններ, գնահատանքի ջերմագին խոսքեր։

Մարդկային բոլոր զգացմունքներից ամենաուժեղը մոր սերն է իր զավակի հանդեպ:

Ամենուրեք և բոլոր իրավիճակներում պետք է սիրել, գնահատել և խոնարհվել մայրերի առաջ։

Ցերեկույթն ամփոփեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը։

Հրապարակվել է 02.04.2022