ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ս թ ապրիլի 7-ին կայացավ հանդիպում՝ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում Գավառի պետական համալսարանից հաղթող ճանաչված լավագույն ուսանողների հետ։ Տիտղոսակիր ուսանողների հաջողության պատմությունները լսեցին բուհի ուսանողներն ու դասախոսները։

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Դեղոյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Վահե Գոզեյանը, բնագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մաստոյանը ներկայացրին իրենց դավանած սկզբունքներն ու արժեքները, անդրադարձան դպրոցում և համալսարանում ունեցած ձեռքբերումներին, տարբեր օլիմպիադաներում և մրցույթներում արձանագրած հաղթանակներին, մասնակցած գիտաժողովներին, խորհուրդներ տվեցին և լավագույն ուսանող դառնալու բանաձևեր հայտնեցին կրտսեր  համալսարանականներին։

ՀՀ լավագույն ուսանողները սիրով պատասխանեցին դասախոսների և ուսանողների հարցերին՝ հորդորելով ջանադիր սովորել, հետազոտական աշխատանք կատարել, զեկուցումներ պատրաստել, հոդվածներ հրապարակել և ճիշտ օգտագործել ժամանակն ու համալսարանի ընձեռած հնարավորությունները։

Հրապարակվել է 08.04.2022