ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ, ԴԻՄԵ՛Ք, ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն հնարավորություն ունեն  2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ դասախոսները դասավանդելու Կորդոբայի համալսարանում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Դիմումներն ընդունվում են   մինչև 2022 թ. մայիսի  27-ը։

Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք/միայն ուսանողների համար/, երաշխավորագիր, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։

Մաղթում ենք հաջողություն։

Հրապարակվել է 07.04.2022