ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ  ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ս․ թ․ ապրիլի 27-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ֆրանսիական «ԱՖՐԱՏ» ընկերության ներկայացուցիչ Սեբաստիան Ֆավիենին, ով Գեղարքունիք  էր ժամանել  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտ ապակենտրոնացված համագործակցության ծրագրի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձ եղավ զբոսաշրջության ոլորտի մասնագետների պատրաստման, կրթական բաղադրիչով ծրագրերի իրականացման հարցերին։ Քննարկմանը մասնակցեցին և առաջարկություններ ներկայացրին ԳՊՀ դասախոսներ Դավիթ Թորոսյանը, Լալա Մկրտչյանը, ռեկտորատի անդամները՝ Ռուզաննա Հակոբյանը, Նելլի Կուտուզյանը, Մարտին Ավագյանը, Համլետ Ղաջոյանը,  բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և բաժնի աշխատակիցներ Սիրանույշ Մկրտչյանն ու Նունե Միրիբյանը։

Հյուրը եղավ ԳՊՀ պատմագիտական թանգարանում և գրառում կատարեց տպավորությունների մատյանում։

Հրապարակվել է 27.04.2022