Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոսները, ինչպես նաև բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետները հնարավորություն ունեն դասավանդելու և վերապատրաստվելու, իսկ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները՝ 2022-2023 ուսումնական տարում ուսանելու Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում՝ պաշտպանելով մագիստրոսական թեզ և ստանալով կրկնակի աստիճանաշնորհմամբ դիպլոմ:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2022 թ. ապրիլի 13-ը /ուսանողների համար/ և մինչև 2022թ․ ապրիլի 10-ը /անձնակազմի համար/։
Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից պահանջվող փաստաթղթերն են՝ անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, մագիստրատուրայում դասավանդվող առարկայացանկ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, իսկ դասախոսները պետք է ներկայացնեն անձնագրի պատճեն, կենսագրություն, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք։
Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։
Մենք պատրաստ ենք լինել ձեր օգնականը՝ նպատակների իրականացման ճանապարհին։