Ս․ թ․ մայիսի 27-ին կայացավ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգի համաձայն՝ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց Գավառի պետական համալսարանի 2022-2027 թվականների զարգացման հայեցակարգը։ Նա անդրադարձավ բուհի գործունեության հետևյալ գերակա ուղղություններին՝ կրթական, դաստիարակչական, գիտահետազոտական, նորարարական, կառավարչական, ֆինանսատնտեսական, ռեսուրսային ապահովման, հանրային պատասխանատվության, արտաքին կապերի ընդլայնման և միջազգայնացման, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման։ ԳՊՀ զարգացման հայեցակարգային դրույթների քննարկումից հետո բուհի որակի ապահովման բաժնի վարիչի պաշտոնակատար Քանաքարա Հայրապետյանը գիտական խորհրդին ներկայացրեց գործատուների կողմից ԳՊՀ շրջանավարտների մասնագիտական գիտելիքների և կարողությունների գնահատման արդյունքները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում անցկացված հարցումների վերլուծությունը։ Քննարկվեցին գործատուների և մարզի դպրոցների հետ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր։
