Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետներ Նունե Միրիբյանն ու Սիրանույշ Մկրտչյանը Պորտուգալիայի Հանրապետության Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում մասնակցեցին վերապատրաստման դասընթացի և աշխատաժողովի։
Վերապատրաստման դասընթացին և փորձի փոխանակման աշխատաժողովին մասնակցում էին Մոլդովայի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Մոնտենեգրոյի, Մարոկկոյի, Թունիսի համալսարանների ներկայացուցիչներ։
Մասնակիցները շնորհանդեսի ձևով ներկայացրին համապատասխան բուհերի միջազգային ծրագրերը և ծավալած գործունեությունը՝ կարևորելով միջազգային կրեդիտային շարժունության և կրկնակի աստիճանաշնորհման ծրագրերը։
Աշխատաժողովին քննարկվեցին նաև Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ուսանողների փոխանակման հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցեր։
Վերապատրաստման դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։