Գավառի պետական համալսարանում սահմանված կարգով իրականացվում է առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթաց։
ԳՊՀ ավարտական կուրսերի ուսանողները նախապաշտպանությունից հետո հաջողությամբ պաշտպանում են ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը։
2022 թվականին ԳՊՀ-ն կյանք է ճանապարհում շրջանավարտների 25-րդ սերնդին։ Բուհի ավելի քան ութ հազար շրջանավարտներ աշխատում են հասարակության և պետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։
Շնորհավորում ենք ԳՊՀ շրջանավարտներին և մաղթում հաջողություն։