ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Արցախի պետական համալսարանում կայացավ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողով, որին մասնակցում են 125-ից ավելի պատվիրակներ Արցախի և ՀՀ առաջատար բուհերից։

Գիտաժողովի լիագումար նիստին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ ՀՀ բուհերի ղեկավար կազմերից, դասախոսներ, ուսանողներ։

Գիտաժողովը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։

Լիագումար նիստին մասնակիցներին ողջունեց և գիտաժողովի աշխատանքները կարևորեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով գիտաժողովի նշանակությունը բուհի կրթագիտական կյանքի զարգացմանն ուղղված աշխատանքների և միջբուհական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնագիտական բաժանմունքներում։

Գավառի պետական համալսարանից ԱրՊՀ գիտաժողովին մասնակցեցին տարբեր ֆակուլտետների 13 ուսանողներ՝ ներկայացնելով հետաքրքիր զեկուցումներ՝ հետևյալ թեմաներով․

1․ Արմինե Սեյրանյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ապրանքանիշերի զարգացման գործընթացները Հայաստանում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Աստղիկ Հովեյան,

2․ Նարինե Բավեյան՝ Հեռակա ուսուցման ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Երանոս համայնքի՝ ամուսնության և հարսանեկան սովորույթները 20-րդ դարում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյան,

3․ Ջուլիետա Մարգարյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ապրիլյան պատերազմ», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյան,

4․ Գոհար Պետրոսյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կանանց մասնակցությունը պառլամենտիզմի զարգացման գործընթացին», գիտական ղեկավար՝  իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյան,

5․ Ռոզա Աբրահամյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «ՓՄՁ զարգացման հիմնահարցեը ՀՀ-ում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան,

6․ Արծրուն Նաջարյան, Հայկ Մարգարյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողներ, թեմա՝ «Արևային էներգիայի օգտագործման արդյունավետությունը և կիրառման հնարավորությունները բիզնեսում», գիտական ղեկավար՝ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյան,

7․Ալլա Սարգսյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գնաճի կարգավորմանն ուղղված քաղաքականության առանձնահատկությունները ՀՀ-ում», գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,

8․ Արեգա Հովհաննիսյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Արտահանումը խթանող քաղաքականությունը ՀՀ-ում եվ նոր ուղիների բացահայտումը», գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,

9․ Մերի Կարապետյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Վարկավորման կարգավորման իրավական համակարգը ՀՀ-ում», գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,

10․ Լիլիա Բադիկյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրները եվ զարգացման միտումները ՀՀ-ում», գիտական ղեկավար՝ Սամվել Ամիրխանյան,

11․ Սոնյա Սահակյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գործարար միջավայրի գնահատումը և կարգավորման բարելավումները ըստ «դուինգ բիզնես» զեկույցի»,  գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,

12․ Ստելլա Շահինյան՝ Բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կերպարանափոխության ֆենոմենը գրականության մեջ Օվիդիուսից մինչև Կաֆկա», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյան,

13․Անիկ Ավետիսյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկայի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Երկարության և նրա չափման միավորների ուսուցումը հանրակրթական դպրոցի տարրական դասարաններում», գիտական ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյան։

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշեց, որ զեկուցումները տպագրվելու են։

Գիտաժողովի մասնակիցներին Արցախի պետական համալսարանի կողմից շնորհվեցին հավաստագրեր և գրքեր:

 

Հրապարակվել է 20.05.2022