Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիս բաժնի սովորողների ուսումնական պրակտիկան ընթացքի մեջ է։
Այս անգամ ուղղությունը դեպի Վայոց Ձորի մարզ էր՝ Օրբելյանների քարավանատուն – Նորավանք – Արենիի քարանձավ երթուղով։ Պրակտիկայի ղեկավարը՝ ԳՊՀ դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանը և բնագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը ուսանողներին ներկայացրին մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, բնակլիմայական պայմանները, պատմությունը, տնտեսական պայմանները, զբոսաշրջային հնարավորությունները։
Ուսումնասիրելով մարզի բնական պայմանները, ենթակառուցվածքներն ու ռեսուրսները՝ ուսանողներին առաջադրվեց համակողմանիորեն ներկայացնել մարզի ներուժը և մշակել տուրիզմի զարգացման հնարավոր ուղիներ։
Պրակտիկայի ընթացքը հետաքրքիր էր և ուսանելի։