ԿԱՅԱՑԱՎ  ՀԱՅՈՑ  ԼԵԶՎԻ  ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի նախաձեռնությամբ կայացավ հայոց լեզվի հիմնախնդիրներին նվիրված հերթական առցանց վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված դասախոսական կազմի, ուսուցիչների, ուսանողների, բարձր դասարանների աշակերտների և ընդհանրապես հայոց լեզվի հարցերով հետաքրքրվող անձանց համար։

«Հայ բարբառագիտության արդի խնդիրները» թեման ներկայացրեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը: Նա դասախոսության ընթացքում տեղեկություններ հաղորդեց հայ բարբառների մասին, ներկայացրեց բարբառագիտության ոլորտում կատարված և կատարվող ուսումնասիրությունները, դրանց բնույթն ու ուղղվածությունը, անդրադարձ կատարեց արդի հայ բարբառագիտության  խնդիրներին:

«Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության արդի խնդիրները» թեման ներկայացրեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մխիթարյանը: Նա խոսեց հայերենի պատմական զարգացման առանձնահատկությունների, կրած փոփոխությունների և արդի վիճակի մասին:

Վերապատրաստման դասընթացի մասնակիցները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան բովանդակալից պատասխաններ, ծավալվեց ակտիվ քննարկում։

 

 

Հրապարակվել է 20.05.2022