«Թվային քաղաքացի դեսպաններ» դասընթացի շրջանակներում Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, դասընթացավար Ստելլա Շահինյանն ու նախագծի ղեկավար Արթուր Զաքարէ Հարությունյանը հանդիպում ունեցան ԳՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում Ստելլա Շահինյանը ներկայացրեց դասընթացի նպատակները՝ ուղղված մեդիա և լրատվական գրագիտությանը և մասնակիցներին օգնեց գրանցվելու ‹‹Թվային քաղաքացի դեսպաններ›› վերապատրաստման դասընթացի հարթակում։
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից իրականացվող երկշաբաթյա դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկելու են փաստերի ստուգմանը, անձնական տվյալների պաշտպանությանը, գաղտնիությանը, թվային ‹‹ոտնահետք››-ին վերաբերող և այլ թեմաներ։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան «Թվային քաղաքացի դեսպան»—ի կոչում և հնարավորություն կունենան իրենց համայնքում ձևավորելու խմբեր և նույն դասընթացն անցկացնելու իրենց խմբերի համար։
Հանդիպման ավարտից հետո նախագծի ղեկավար Արթուր Զաքարէ Հարությունյանը այցելեց ԳՊՀ պատմության թանգարան: