Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանի և նույն ամբիոնի դասախոս Սիրանուշ Մուրադյանի նախաձեռնությամբ, անգլերեն լեզվի և գրականության բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ճանապարհորդություն եվրոպական երկրներով» խորագիրը կրող ցերեկույթը:
Ուսանողներն ինքնատիպ շրջագայություն կատարեցին եվրոպական երկրներով, բովանդակալից շնորհանդեսների միջոցով անգլերենով հետաքրքիր փաստեր ներկայացրին Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի և Շվեդիայի մշակույթի, սովորույթների ու ավանդույթների մասին՝ յուրաքանչյուր երկիր ներկայացնելով իր ազգային երաժշտության ներքո:
Միջոցառման ընթացքում իսպանական ֆլամենկո պարային կատարմամբ հանդես եկան «Արևների աշխարհ» կենտրոնի սաները: Այնուհետ ուսանողներն անցկացրին հարցում՝ նշված երկրներին առնչվող փաստերի մասին, և մրցանակ ստացավ ներկաներից ամենաակտիվը:
Միջոցառումն ամփոփեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, բանասիրական ֆակուլտետի փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Սիրանուշ Խանդանյանը, դասախոսներ Սիրանուշ Մուրադյանը, Անիկ Բալագոզյանը, ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ուսանողներին գեղեցիկ միջացառման համար և նշեցին մասնակիցների՝ անգլերենով սահուն և անկաշկանդ հաղորդակցվելու կարողությունը: