ՍՏԵՂԾԱԳՈՐԾ  ԱՇԽԱՏԱՆՔԸ՝  ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ  ՏԱՆՈՂ  ՃԱՆԱՊԱՐՀ

Հայաստանում 1919 թվականից ի վեր մայիսի 1-ը  նշվում է որպես աշխատավորների և աշխատանքի մեծարման օր։ Ավանդաբար այդ օրն արժանիորեն փառաբանվում են  աշխատանքն ու աշխատող և արարող մարդը։ Հայ ժողովրդի կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, քանզի այն ոչ միայն բոլոր բարիքների մայրն է, անձի ինքնաիրացման ու զարգացման, լիարժեք կյանքի ապահովման, ընտանիքի և հասարակության բարեկեցության երաշխիքը, այլև պետության ու պետականության ամրապնդման  գրավականը:

Իսկ պատմության մեջ մայիսի մեկը մտավ 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն 8-ժամյա աշխատանքային օրվա: Շարժումն արձագանք գտավ նաև Եվրոպայում, և արդյունքում՝ 1889 թվականին Փարիզի Կոնգրեսը որոշում կայացրեց սահմանել մեկ միասնական օր, որն աշխարհի բոլոր երկրներում աշխատավորներին հնարավորություն կտա իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պաշտպանել իր իրավունքները։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք աշխատանքի միջազգային օրվա՝ մայիսի 1-ի առիթով, մաղթում խաղաղ, արդյունավետ, բեղուն ու ստեղծագործ աշխատանք՝ որպես հաջողության տանող հուսալի ճանապարհ։

 

 

Հրապարակվել է 01.05.2022