ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍԸ  ՊԱԼՄԱ  ԴԵ  ՄԱԼՅՈՐԿԱՅՈՒՄ  ՄԱՍՆԱԿՑԵՑ ՓՈՐՁԻ  ՓՈԽԱՆԱԿՄԱՆ  ԾՐԱԳՐԻ

Եվրոպական Միության «Էրասմուս+ Erasmus for young entrepreneurs» շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիս բաժնի դասախոս Լալա Մկրտչյանը փորձի փոխանակման նպատակով մեկ ամիս անցկացրեց Իսպանիայի Թագավորության Պալմա դե Մալյորկա քաղաքում, որտեղ ծանոթացավ իսպանական զբոսաշրջության առանձնահատկություններին և դրա զարգացման ուղղություններին:

ԳՊՀ դասախոսը հանդիպեց զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքին, ուսումնասիրեց տուրիզմի տարբեր տեսակները՝ գործողության մեջ:

Ծրագիրը հնարավորություն ընձեռեց Լալա Մկրտչյանին զբոսաշրջության ոլորտում ձեռք բերել նոր գիտելիքներ և  փորձ, որը կկիրառի իր աշխատանքում՝ ԳՊՀ սերվիս բաժնում դասավանդումը դարձնելով ավելի հետաքրքիր և բովանդակալից:

 

Հրապարակվել է 08.06.2022