Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բանասիրական և տնտեսագիտական ֆակուլտետների դասախոսները հնարավորություն ունեն դասավանդելու կամ վերապատրաստվելու Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև ս․ թ. հունիսի 11-ը։
Փաստաթղթերը՝ անձնագրի պատճեն, կենսագրություն, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։