Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժնի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներն ունեն հնարավորություն՝ 2022-2023 ուսումնական տարում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2022 թ. հունիսի 12-ը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է՝
- անձնագրի պատճեն,
- կենսագրություն,
- ակադեմիական տեղեկանք,
- անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք
- հետաքրքրության նամակ։
Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։