ԸՆԹԱՑՔԻ  ՄԵՋ Է ԳՊՀ ՍԵՐՎԻՍ  ԲԱԺՆԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՊՐԱԿՏԻԿԱՆ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիսի բաժնի 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական  պրակտիկան ընթացքի մեջ է։ Պրակտիկայի ղեկավարն է ԳՊՀ դասախոս Աստղիկ Հովեյանը։

Պրակտիկայի նպատակը հյուրանոցային բիզնեսի ուսումնասիրությունն է, պրակտիկայի վայրը՝ Աղվերանի “Park Resort Aghveran” հյուրանոցը, որտեղ ուսանողներին դիմավորեց հյուրանոցի գլխավոր մենեջեր Մանվել Արևշատյանը։ Պարոն Արևշատյանը մանրամասն նկարագրեց հյուրանոցային ինդուստրիայի, առկա խնդիրների և շուկայում պահանջված լինելու առանձնահատկությունները, ապա հյուրանոցի ընդունարանի մենեջեր Նարեկ Մելիքյանը ուսանողներին ծանոթացրեց հյուրանոցում ծառայություններ մատուցելու ընթացակարգին։

Ուսանողները ծանոթացան հյուրանոցային ամրագրման ծրագրերին, ուսումնասիրեցին ինչպես հյուրանոցային համարները` ըստ կարգերի (standart, deluxe, apartment, cottage), այնպես էլ հյուրանոցի շրջակայքը:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ ու կարողություններ, որոնք խիստ անհրաժեշտ են մրցունակ մասնագետ դառնալու համար։

 

 

 

Հրապարակվել է 13.06.2022