ԿԱՅԱՑՎԵՑ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Ս․ թ․ հունիսի 14–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի /ՈԱԱԿ/ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Գավառի պետական համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց ինը բավարար և մեկ անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական բուհի բարելավման ծրագիրը։

Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Գավառի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։

Այսպիսով, Գավառի պետական համալսարանի երկրորդ հավատարմագրումը կայացած փաստ է։ Առաջին հավատարմագրումը տեղի է ունեցել  2017թ․-ին, և արդյունքում բուհը ստացել է ինստիտուցիոնալ հավատարամագրում 4 տարի ժամկետով։

/Տեղեկատվությունը՝ ՈԱԱԿ-ի www.anqa.am կայքից/։

Հրապարակվել է 15.06.2022