Գավառի պետական համալսարանի հոբելյանական՝ 25-րդ գիտաժողովի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին նվիրված գիտաժողովը կկայանա 2022թ. հուլիսի 2-ին /մեկնարկը՝ ժամը 11:00-ին/, առցանց ձևաչափով։
Խմբագրական խորհրդի կողմից գիտաժողովի ծրագրում ներառվել է բնական և հասարակական գիտությունների տարբեր ոլորտներին նվիրված շուրջ 140 զեկուցում, որոնց հեղինակները ՀՀ և արտերկրի կրթական ու գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ են, ինչպես գիտության համապատասխան ոլորտներում ներդրում ունեցող գիտնականներ, այնպես էլ երիտասարդ մասնագետներ։
Գիտաժողովի լիագումար նիստից հետո աշխատանքները կշարունակվեն տաս մասնագիտական բաժանմունքներում։
Հրավիրում ենք միանալ գիտաժողովի լիագումար նիստին՝ ս․ թ․ հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին, հետևյալ հղումով.
https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09
Մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին կարող եք մասնակցել ծրագրի համապատասխան բաժիններում նշված մուտքային տվյալներով։
Կից ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը և ցանկացողներին հրավիրում լսելու բազմաբովանդակ, տեսական և գործնական նշանակություն ունեցող գիտական զեկուցումներ, մասնակցելու հետաքրքիր քննարկումների։
ԳՊՀ հոբելյանական՝ 25-րդ գիտաժողովի ծրագիր
Շնորհակալություն համագործակցության համար։
Գիտաժողովի կազմկոմիտե