ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ  ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝   ՇՈՒՇԻԻ  ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անիկ Ավետիսյանին և Թագուհի Մկրտչյանին հանձնեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանում (ՇՏՀ) կայացած ուսանողական հինգերորդ գիտաժողովի մասնակցության հավաստագրերը:

Գիտաժողովը նվիրված էր 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված ՇՏՀ ուսանողների անմար հիշատակին:

Գիտաժողովին ԳՊՀ ուսանողները ներկայացրել են զեկուցումներ՝ հետևյալ թեմաներով.

Ավետիսյան Անիկ՝ «Սովորողների  խոսքի զարգացումը մայրենիի դասերին»,

Մկրտչյան Թագուհի՝ «Խաղերի դերը կրտսեր դպրոցում»։

Ուսանողների գիտական ղեկավարն է  ԳՊՀ դասախոս Օլգա Ղազարյանը:

ԳՊՀ ռեկտորատի անդամները կարևորեցին ուսանողների հետազոտական աշխատանքը և նրանց ակտիվ մասնակցությունը գիտաժողովներին։

 

 

 

Հրապարակվել է 19.06.2022