Հրավիրում ենք Գավառի պետական համալսարանի և այլ բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու ԳՊՀ հոբելյանական՝ 25-րդ գիտաժողովին, նվիրված համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին։
Գիտաժողովը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 2-ին /մեկնարկը՝ ժամը 11:00-ին/, առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 20-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով. https://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ info@gsu.am, infogsu@mail.ru. էլեկտրոնային փոստի հասցեներին։ Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում։ Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի գիտական պարբերականը ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:
Ստորև ներկայացնում ենք զեկուցումներին (հոդվածներին) ներկայացվող տեխնիկական պահանջները.
- Գիտականզեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային շարվածքով A4 չափի տպագրական թղթի վրա, GHEA Grapalat տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմաները՝ 1սմ։
- Վերևումնշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն,մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ մինչև 150 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները։
- Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել Բանալի բառեր և նշել բանալի բառերը։
- Բացթողնելով երկու տող՝ շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով, վերջում նշելով նաև խմբագրական խորհուրդ ներկայացման օրը, ամիսը, տարին, օգտագործված գրականության ցանկը, գրականության հղումները։ Մեջբերումներն անհրաժեշտ է կատարել համակարգչային հղման ձևով՝ հոդվածի համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
- Հոդվածի վերջում10,5 pt տառաչափով գրել զեկուցման շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)իազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն ամփոփագիրը և բանալի բառերը։
- Լատիներենև հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել Microsoft Equation Editor 3.0 ծրագրով, նկարների բացատրությունները ևաղյուսակները (ներկայացնել նկարի տեսքով)` 10,5 ptտառաչափով։
- Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:
Պահանջներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվում: Այն հեղինակները, ովքեր չեն հանդիսանում Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ, զեկուցման տպագրման և ԳՊՀ ‹‹Գիտական հոդվածների ժողովածու››-ի տպագիր օրինակ ստանալու համար վճարում են յուրաքանչյուր էջի հաշվարկով` 1.800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, փոխանցումը կատարելով ցանկացած բանկից՝ ՎՏԲ Հայաստան բանկ ՓԲԸ Կամո մճ 16021100146800 հաշվեհամարին։ Փոխանցումը հարկավոր է կատարել միայն ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդի կողմից հոդվածի ընդունումը հաստատելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
(0-60) 46-02-01, (0-60) 46-04-03, (0-60) 46-12-43։
Մասնակցության հայտի ձևաչափ /պարտադիր է լրացման համար/
Անուն, հայրանուն,ազգանուն | |
Գիտական աստիճան | |
Գիտական կոչում | |
Աշխատանքի վայրը | |
Պաշտոնը | |
Հոդվածի վերնագիրը | |
Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը | |
Էլեկտրոնային փոստի հասցեն | |
Հեռախոսահամարը |
Շնորհակալություն։
ԳՊՀ գիտաժողովի կազմկոմիտե