Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն։ Ընդունելության առաջին փուլը կմեկնարկի ս. թ. հունիսի 5-ին։ Երկրորդ փուլը կմեկնարկի ս․թ․ հունիսի 22-ին և կավարտվի ս. թ. սեպտեմբերի 1-ին։ Ընդունելությունն անցկացվում է անվճար և վճարովի համակարգերում։ Մագիստրատուրայի մասնագիտությունների, անվճար ու վճարովի տեղերի և ուսման վարձերի մասին կարող եք տեղեկանալ՝ ներքոհիշյալ հղմամբ. mag.pdf (gsu.am)
Դիմորդները ներկայացնում են.
- անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- դիմում-հայտը,
- ինքնակենսագրություն, 3 լուսանկար (3 x 4 չափի),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
- զինծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (արական սեռի դիմորդների դեպքում),
- երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագիր չեն ներկայացնում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (դրանց առկայության դեպքում),
- ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 ՀՀ դրամի վճարի անդորրագիր:
Տեղեկացնում ենք, որ դիմումները կարող են ընդունվել նաև առցանց տարբերակով՝ անցնելով ներքոհիշյալ հղմամբ․
https://dimord.gsu.am/?page_id=59
ԳՊՀ հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1, Գավառի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք, երկրորդ հարկ, 218 սենյակ։
Հեռախոսներ՝ 060-46-02-01, 060-46-04-03, 060-46-12-43։
ԳՊՀ ընդունող հանձնաժողով