ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են Գավառի պետական համալսարանում ուսուցանվող մասնագիտությունները և տեղերը, որոնցով թույլատրվել է 2022-2023 ուսումնական տարում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների /ՄՄՈՒՀ/ բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը։
ՄՄՈՒՀ շրջանավարտները համալսարան են ներկայացնում՝
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
- դիմում` ուղղված ԳՊՀ ռեկտորին,
- ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,
- ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը,
- 3 լուսանկար (3×4 չափսի),
- զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (արական սեռի դիմորդների դեպքում),
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Տեղեկացնում ենք, որ դիմումները կարող են ընդունվել նաև առցանց տարբերակով՝ անցնելով ներքոհիշյալ հղմամբ․
Ց Ա Ն Կ
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ
Դասիչը | Բուհը, մասնագիտությունը, կրթական ծրագիրը | առկա | հեռակա | ||
1 | 2 | 3 | 4 | ||
22. Գավառի պետական համալսարան | 44 | 28 | |||
011301.00.6 | Ընդհանուր մանկավարժություն | ||||
011301.01.6 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա | 5 | 5 | |||
011401.00.6 | Մասնագիտական մանկավարժություն | ||||
011401.19.6 Հայոց լեզու և գրականություն | 5 | ||||
011401.21.6 Անգլերեն լեզու և գրականություն | 5 | ||||
041101.00.6 | Հաշվապահական հաշվառում և հարկում | ||||
041101.01.6 Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) | 5 | 9 | |||
041201.00.6 | Ֆինանսներ | ||||
041201.01.6 Ֆինանսներ (ըստ ոլորտի) | 5 | ||||
031101.00.6 | Տնտեսագիտություն | ||||
031101.01.6 Տնտեսագիտություն | 5 | ||||
042101.00.6 | Իրավագիտություն | ||||
042101.01.6 Իրավագիտություն | 4 | 7 | |||
053101.00.6 | Քիմիա | ||||
053101.02.6 Դեղագործական քիմիա | 5 | 3 | |||
061103.00.6 | Համակարգչային ճարտարագիտություն | ||||
061103.01.6 Համակարգչային ճարտարագիտություն | 5 | 4 | |||
ԳՊՀ հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1, Գավառի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք, երկրորդ հարկ, 218 սենյակ
Հեռախոսներ՝ 060-46-02-01, 060-46-04-03, 060-46-12-43։
ԳՊՀ ընդունող հանձնաժողով