ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՄԻՆՍԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Գավառի պետական համալսարանը հետևողականորեն ընդլայնում է արտաքին համագործակցության ուղեծիրը՝ գործընկերային հարաբերություններ հաստատելով տարբեր բուհերի հետ։ ԳՊՀ-ն համագործակցության համաձայնագիր կնքեց Բելառուսի Հանրապետության Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի հետ։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արմեն Սահակյանը Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի պատվիրակների՝ Անգլերեն լեզվի տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Տատյանա Սվիստունի և նույն համալսարանի դոկտորանտ, Ա․ Ս․ Պուշկինի անվան Բրեստի պետական համալսարանի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Իննա Իլյիչևայի հետքննարկեցին համագործակցության համաձայնագրի հիման վրա գործընկերության հիմնական ուղղությունները։ Կարևորվեցին հաջողված փորձի փոխանակման, դասախոսների վերապատրաստման, համատեղ գիտաժողովների կազմակերպման ծրագրերը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ  ձեռնարկները։

Հրապարակվել է 28.07.2022